Մոսկվան հիշեցրել է ՆԱՏՕ-ին, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը չի ավարտվել
«Մոսկվան մտահոգություն է հայտնել ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացի հետ կապված և ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները` պաշտպանելու համար իրենց սեփական անվտանգությունը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
«Մենք հավատում ենք, որ ՆԱՏՕ-ի սահմանների ընդլայնումը սպառնում է մեր երկրի անվտանգությանը և ուժերի հավասարակշռությանը Եվրասիական տարածաշրջանում: Իհարկե, Ռուսաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները և կպաշտպանի իր սեփական շահերն ու անվտանգությունը»,- ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ արձագանք է տալիս Ռուսաստանը Կրեմլի` ՆԱՏՕ-ին միանալու ձգտուների հետ կապված:
Պեսկովը նաև հիշեցրել է, որ Ուկրաինայում դեռ շարունակվում է քաղաքացիական պատերազմը: