Մոսկվայի կենտրոնում Միհրան Հարությունյանին մասնակցությամբ վեճն ավարտվել է կրակոցով
Հունահռոմեկան ըմբշամարտի 28-ամյա ըմբիշ Միհրան Հարությունյանը Մոսկվայի կենտրոնում հրաձգության մասնակից է դարձել: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Նա իր 34-ամյա ընկերոջ՝ Սամվել Ավեդյանի հետ եղել է ավտոտեխսպասարկման կենտրոնում: Խաղաղ զրույցից նրանք անցել են վեճի և ծեծկռտուքի: Միհրանի մոտ եղել է ատրճանակ:
Միհրան Հարությունյանը հայտարարել է, որ կրակոցը պատահաբար է եղել: Իսկ վիրավոր ընկերը հրաժարվել է հոսպիտալացվել և բողոք չի ներկայացրել:
Հշեցնենք որ Միհրան Հարությունյանը Ռիոի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է և հունահռոմեկանան ըմբշամարտի 66 կգ քաշային ըմբիշ: Ունի երկքաղաքացիություն: 2012 թվականի Ռուսաստանի չեմպիոն է: