Մեզ հետ կապ չունի այն, թե ինչու են մահմեդական երկրները կապերը խզել Կատարի հետ. Շավարշ Քոչարյան
Այսօր՝ հունիսի 8-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ Կատարի քաղաքացիների համար վիզաների չեղարկումը պայմանավորված է ոչ թե քաղաքականությամբ, այլ տուրիզմով:
«Մեզ հետ կապված չէ այն, թե ինչու են իսլամական մի շարք երկրներ իրենց կապերը խզում Կատարի հետ: Կատարը, լինելով սունիական երկիր, այնուամենայնիվ, չի միանում Իրանի դեմ կոալիցիային և համագործակցությանն ավելի է հակված: Բայց այս հարցերը մեր հարթությունից դուրս են»,- հավելեց Քոչարյանը:
Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ հարցին՝ փոխնախարարը նշեց, որ Հայաստանն անհրաժեշտ է համարում 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կնքված համաձայնագրերի իրականացումը։