Չեռնոբիլի աղետի գոտում բացվել է առաջին հոսթելը
Չեռնոբիլի մեկուսացված գոտում, որտեղ մուտքը փակ է, և սահմանված է հատուկ հսկողության ռեժիմ, բացվել է առաջին հոսթելը: Այս մասին գրում է «Ren.tv»-ին:
«Polesie» անունով հոսթելը նապատեսված է 100 մարդու համար: Այն գտնվում է Չեռնոբիլի սրտում՝ Կիրովի փոոցում:
Հաստատությունը առաջարկում է մեկ և երկու տեղանոց սենյակներ, որոնցից յուրաքանչյուրը ունի անվճար ինտերնետ հասանելիություն, պլազմային հեռուստացույց, լոգարան և զուգարան:
Հոսթելի սենյակները և մեկ օրվա արժեքը չեն նշվում: Սակայն ավելի վաղ հայտնի է դարձել, որ այն նախատեսված է էսքտրեմալ տուրիզմի սիրահարների համար:
Չինաստանից կազմակերպվում են ուղղաթիռային և ավոբուսային շրջագայություններ Չեռնոբիլում 500 դոլարով: