Հայաստան օգնության չափերի կրճատումը անհրաժեշտ է ենթարկել խիստ քննադատության. ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբ
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) ֆեյսբուքյան իր էջում արած գրառմամբ հանդես են եկել ԱՄՆ-ից Հայաստան ֆինասական օժանդակության չափերի կրճատման դեմ և և կոչ արել Լոս Անջելեսից դեպի Երևան առևտրային և բեռնատար ուղիղ չվերթներ հաստատել:
Գրառման մեջ մեջբերված են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանի խոսքերը. «Կոնգրեսի ղեկավարությունն էական է համարում չեղարկել ԱՄՆ նախագահի առաջարկած օժանդակության չափերի խորը կրճատումները: Հայաստան օգնության չափերի կրճատումը անհրաժեշտ է ենթարկել խիստ քննադատության երկու կուսակցությունների կողմից և նոր շեշտադրում անել՝ հզորացնելու Հայաստանի առևտրին անցման համար օգնությունը՝ ներառելով ՀՀ-ԱՄՆ միջև կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը և հաստատելով Լոս Անջելեսից դեպի Երևան առևտրային և բեռնատար ուղիղ չվերթները»: