Հայտնի է Մելանյա Թրամփի և որդու Վաշինգտոն տեղափոխվելու օրը
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը իր որդու՝ Բարոնի հետ կտեղափոխվի Վաշինգտոն հունիսի 14-ին: Այս մասին գրում է «Life.ru»- ն:
Նախագահ Դոնալդ Թրամփի համար երեկար սպասված պահ է Մելանյայի և որդու Սպիտակ տուն տեղափոխվելը:
Առաջին տիկինը Սպիտակ տուն տեղափոխվելը հետաձգել էր, որպեսզի որդին՝ Բարոնը, ավարտեր նյույորքյան դպրոցի ուսումնական տարին:
Մինչ այդ ԱՄՆ նախագահի ընտանիքը ապրում էր «Trump Tower» երկնաքերում: