Լեոնարդո Դի Կապրիոն հանդիպել է Մեքսիկայի նախագահի հետ ծովախոզուկների պաշտպանության համար
Լեոնարդո Դի Կապրիոն և Մեքսիկայի նախագահը համաձայնագիր են ստորագրել ծովախոզուկներին փրկելու համար: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները՝ կենդանիները բնաջնջման վտանգի տակ են:
Դի Կապրիոն և Մեքսիկայի նախագահը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի Մեքսիկան խոստանում է պաշտպանել Կալիֆոռնիայի ծոցի ծովային էկոհամակարգը և Կալիֆոռնիայի ծոցում գտնվող ծովախոզուկների կյանքը:
Խնդիրը մասնավորապես բնաջնջման վտանգի տակ գտնվող ձկնատեսակների ձկնորսությունն է: Մեքսիկայի Վայրի բնության պաշտպանության հիմնադրամը խստորեն հետապնդում է խովախոզուկների որսը: