Իրանը պարենմթերքով առաջին ինքնաթիռն է ուղարկել Քաթար
Իրանը պարենմթերքով առաջին ինքնաթիռն է ուղարկել Քաթար: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Հայտնի է, որ երեկ Քաթարի իշխանությունները սննդի և ջրի փոխադրման համար բանակցություններ են վարել Իրանի և Թուրքիայի հետ: Իրանի գյուղատնտեսության արտադրության ներկրման ասոցիացիայի ղեկավար Ռեզա Նորնաին հայտարարել է, որ պատրաստ է բոլոր տեսակի ապրանքները արտահանել Քաթար:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը և ևս մի քանի երկրներ հայտարությամբ էին հանդես եկել, ըստ որի՝ խզում են բոլոր դիվանագիտական կապերը Քաթարի հետ՝ վերջինիս մեղադրելով Մերձավոր Արևելքում ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ: Հետագայում հարաբերությունների խզման հայտարարությամբ հանդես են եկել Լիբիայի, Եմենի, Մալդիվների, Մավրիտանիայի, Կոմորոսի իշխանությունները: