Կառավարության որոշմամբ՝ պաշտոնից ազատվեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը. ով է նշանակվել նրա փոխարեն
Այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության հերթական նիստում Շիրակի մարզպետին պաշտոնից ազատելու մասին որոշում ընդունվեց:
Մարզպետին պաշտոնից ազատելու հարցը կառավարության հաստատմանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Համաձայն զեկուցման` Հովսեփ Սիմոնյանը պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Նրա փոխարեն Շիրակի մարզպետ է նշանակվել Արթուր Խաչատրյանը։