Կոնգրեսում ցանկանում են դատական գործ հարուցել Դոնալդ Թրամփի դեմ
Մի խումբ ամերիկացի կոնգրեսակններ առաջիկա շաբաթվա ընթացքում պատրաստվում են դատական հայց ներկայացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ՝ «Ներկայացուցիչների պալատի և Սենատի տասնյակ անդամներ պատրաստվում են դատի տալ Դոնալ Թրամփին՝ պնդելով, որ նա խախտել է օրենքը՝ չցանկանալով հրաժարվել իր ահռելի բիզնես կայսրությունից և շարունակում է շահույթ ստանալ այլ երկների հետ բիզնես համագործակցությունից»:
նախաձեռնության հեղինակաները կարծում են, որ Թրամփը իր գործողություններով խախտում է ԱՄՆ սահմանադրության դրույթը, որն արգելում է ԱՄՆ նախագահին նվերներ կամ գումար վերցնել այլ պետությունների կառավարություններից:
«Մենք մտադիր ենք վերջ տալ այդ խախտումներին»,- ասել է ներկայացուցիչների պալատի բարձրաստիճան անդամ Ջերրի Նադլերը: Ըստ նրա` հայցն արդեն ստորագրել են մոտ հարյուր կոնգրեսական: Սակայn հայցը պետք է ներկայացվի հաջորդ շաբաթ: