Պայթյուն՝ Կիևում գտնվող ԱՄՆ դեսպանատան տարածքում
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այս գիշեր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հավելելով, որ դեպքի առթիվ «ահաբեկչություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել:
Պայթյունը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան տարածքում:
«Պարզվել է, որ անհայտ անձը դեսպանատան տարածք է նետել պայթուցիկ սարք»,- ասվում է հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ դեպքի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով՝ «Ահաբեկչական գործողություն»: