Թեհրանի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 13-ի
Թեհրանում ահաբեկչության հետևանքով մահացածների թիվը հասել է 13-ի: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» լրատվական գորածակալությանը:
Իրանի ներքին գործերի նախարարի տեղակալ Մուհամմադ Հուսեյն Զոլֆագարին է հայտնել այս տեղեկությունը: Նա հավելել է, որ վիրավորների թիվը հասել է 43-ի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկչությունն իրականացրած անձանցից մեկին հաջողվել է շենքը լքել, որից հետո նա իբրև թե կրակ է բացել փողոցում:
Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Խմբավորումը խոստացել է երկրում նոր ահաբեկչություններ իրագործել:
Իսլամական հեղափոխության պահակների կորպուսը ահաբեկչություններում մեղադրել է Սաուդյան Արաբիային: