Օբաման 8 տարի նույն կոստյում է հագել
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման ութ տարի միջոցառումներին նույն կոստյումով և կոշիկներով է ներկայացել: Այս մասին պատմել է նրա կին Միշել Օբաման: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
ԱՄՆ նախկին առաջին տիկինը ելույթ է ունեցել «WWDC 2017»-ի կոնֆերանսին, որը «Apple» ընկերությունն անց է կացնում ամերիկյան Սան Խոսե քաղաքում՝ Կալիֆոռնիա նահանգում: Հարցերից մեկին պատասխանելով՝ Միշել Օբաման նշել է, որ հանրությունը միշտ ձեռք էր առնում իր հանդերձանքին, սակայն ուշադրություն չէր դարձնում ամուսնու անփոփոխ կոստյումի վրա:
«Նա դեռ հպարտանում էր դրանով,- ասել է Միշել Օբաման ու հավելել,- Ասում էր. «Ահա, ես արդեն հագված եմ: Ընդամենը 10 րոպե: Իսկ ինչո՞ւ ես դու այդքան երկար հագվում»: Իսկ ես ասում էի. «Դու ինձ ձե՞ռք ես առնում»»: