«ԻՊ»-ը խոստանում է Իրանում նոր ահաբեկչություններ իրագործել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը խոստանում է Իրանում կազմակերպել նոր ահաբեկչություններ: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը, որը վկայակոչում է ահաբեկչական կազմակերպության հայտարարությունը:
«ԻՊ»-ի ահաբեկիչները սպառնում են, որ «կթափեն շիաների արյունը», քան դեռ Իրանում շարիաթը չհաստատվի:
Ավելի վաղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել էր Թեհրանում Իրանի խորհրդարանի շենքի վրա հարձակման պատասխանատվությունը:
Նախնական տվյալներով՝ պատահարի հետևանքով 12 մարդ է մահացել, 39-ը՝ վիրավորվել: