Իրանը Թեհրանի ահաբեկչություններում մեղադրում է Սաուդյան Արաբիային
Իրանի իսլամական հեղափոխության պահակների կորպուսը պաշտոնական հայտարարության մեջ մեղադրել է Սաուդյան Արաբիային Թեհրանում տեղի ունեցած հարձակմանը մասնակցելու մեջ, որի հետևանքով 12 մարդ է մահացել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Այսօր առավոտյան Իրանի մայրաքաղաքում երկու հարձակում է տեղի ունեցել, որոնցից մեկը՝ խորհրդարանի շենքում: Հետո հարձակման պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Համենայն դեպս Իրանի իսլամական հեղափոխության պահակների կորպուսը ենթադրում է, որ հարձակումների հետևում կանգնած է հենց Էր Ռիադը, որը «աջակցում է ահաբեկիչներին»: Հայատարարության մեջ նաև նշվոմ է, որ հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սաուդյան Արաբիայի առաջնորդների հետ հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ անց: