Դոնալդ Թրամփի որդին հոր քննադատներին տմարդ է համարել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդի Էրիկը հայտնել է, որ իր հոր քննադատները տմարդ են: Այս մասին նա ասել է «Fox News»-ի հաղորդավար Շոն Հեննիթիին:
«Նման չարություն ես դեռ չեմ տեսել: Ամեն ինչ շատ վատ է: Բարոյականությունն ուղղակի վերցրել և լվացարանն են նետել: Մենք լավագույնին ենք արժանի»,- հայտնել է Թրամփ կրտսերը:
Նրա խոսքով՝ Դեմոկրատական կուսակցությունը հանդուրժում է կեղտը: Այն չունի ադեկվատ ուղերձ և թեկնածուներ: «Նրանք ցանկանում են խանգարել, հրաշալի մի մարդու, նրա ընտանիքին: Դա սարսափելի է»,- ասել է Թրամփը: