ՆԱՏՕ-ի գրասենյակում բարձրացվեց նաև Չեռնոգորիայի դրոշը
Չեռնոգորիայի դրոշները չորեքշաբթի տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում բարձրացվել են ՆԱՏՕ-ի գրասենյակներում: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Բրյուսելում արարողոթյունը տեղի է ունեցել ալյանսի հին գրասենյակում: Ներկա են եղել Յենս Ստոլտենբերգը և Չեռնոգորիայի Ֆիլիպ Վույանովիչը, ովքեր դրանից առաջ 40 րոպե քննարկում են ունեցել: Չեռնոգորիայի կողմից արարողությանը ներկա է եղել նաև երկրի նախկին վարչապետ Միլո Ջուկանովիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեռնոգորիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ: