Իրանի խորհրդարանում ահաբեկիչների ոչնչացման գործողությունն ավարտվել է. կա 42 վիրավոր (տեսանյութ)
Թեհրանում ահաբեկչական գործողությունների հետևանքով 12 մարդ զոհվել է: Կա 42 վիրավոր: Այս մասին գրում է «РИА Новости»-ին՝ հավելելով, որ ահաբեկչությունից 5 ժամ անց ավարտվել է ահաբեկիչների ոչնչացման գործողությունը, ահաբեկիչներից 4-ն էլ ոչնչացված են:
Իրանի ներքին գործերի նախարարությունը տարածել է հաղորդագրություն նշելով Թեհրանի ահաբեկչական գործողությունների մանրամասները: Նշվում է, որ երկու ահաբեկչական գործողությունները տեղի են ունեցել միաժամանակ:
«Իրանի խորհրդարանում ահաբեկիչների ոչնչացման գործողությունն ավարտվել է, իրավիճակը անվտանգության ուժերի հսկողության տակ է»,- ասվել է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Լրատվամիջոցը հայտնում է, որ առաջին ահաբեկչական խումբը բաղկացած է եղել երկու մարդկանցից, ովքեր ներխուժել են դամբարանի տարածք, նրանցից մեկը բաճկոնին ամրացված ռումբի օգնությամբ պայթեցրել է իրեն, երկրորդը ոչնչացվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ:
Երկրորդ խումբը բաղկացած է եղել չորս ահաբեկիչներից, ովքեր կրակոցներ են արձակել Իրանի խորհրդարանի ուղղությամբ: Նրանցից երեքը ոչնչացվել են անվտանգության ուժերի կողմից: Իսկ մեկը պայթեցրել է իրեն:Իրանի ներքին գոծերի ղեկավարի տեղակալը հայտնել էր, որ հաբեկիչները եղել են կանանց հագուստով:
Footage reportedly shows terrorists firing shots from #IranParliament building pic.twitter.com/jEOM66UrVc
— Press TV (@PressTV) 7 июня 2017 г.