Պուտինը ցավակցական ուղերձ է հղել Իրանի նախագահին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Իրանի ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվածների համար: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Հեռագրում նախագահը նշել է, որ պատրաստ է համագործակցել իրանցի գործընկերների հետ ահաբեկչության դեմ պայքարում:
Լրատվամիջոցը փոխանցում է նաև, որ ՌԴ նախագահը իր կարեկցանքի և սփոփանքի խոսքերն է փոխանցել մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում է ցանկացել վիրավորներին:
Հիշեցնենք, որ Իրանում կանացի հագուստներով 4 տղամարդ ահաբեկչական գործողություններ են իրականացրել Իրանի խորհրդարանի ուղղությամբ և Թեհրանի Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ մահապարտը բաճկոնին ամրացված ռումբով պայթեցրել է իրեն: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 12 մարդ, 39 վիրավորվել է: