Փարիզում Արիանա Գրանդեի համերգի համար անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել
Փարիզի ոստիկանությունը անվտանգության միջոցառումներ է իրականցնում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի համար, որը տեղի է ունենալու այսօր երեկոյան՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի «AccorHotels Arena» համալիրում: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
Ոստիկանությունը համերգի համար լրացուցիչ ուժեր է ապահովում, ինչպես նաև վերահսկում է տրանսպորտային և ճանապարհայաին երթևեկության անվտանգությունը:
Առավոտյան սկսել են անվտանգության ապահովման աշխատանքները, արգելվել են դահլիճի տարածքում ավտոկանգառները, սահմանափակվել է տեղաշարժը:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով մահացել է 22 մարդ, որից 12-ը եղել են երեխաներ:
Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը: