Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը հաշտվել են
Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծությունը վերջին տարվա ամենաքննարկվող թեման էր: Իրենց ամուսնալուծության ժամանակ թե՛ Ջոլին, և թե՛ Փիթը մի կերպ էին զսպում արցունքները, երբ Փիթը գալիս էր երեխաներին այցելության: Այս մասին գրում է «Elle.ru»-ն:
Լրատվամիջոցը հայտնում է, որ աստղերը որոշել են հաշտվել: «Նրանք ցանկանում են թողնել դրաման անցյալում հանուն երեխաների»,- ասել է աղբյուրը:
Երեխաների համար շատ դժվար էր ընդունել ծնողների ամուսնալուծությունը, այդ պատճառով Փիթն ու Ջոլին որոշել են հաշտվել և կառուցել նորմալ հարաբերություններ:
Այժմ դերասանները դադարեցրել են իրենց նկարահանումները, որպեսզի երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնեն:
Հիշեցնենք, որ Ջոլին ու Փիթը հանդիպել են 2004 թվականին «Միսթր և միսիս Սմիթներ» ֆիլմի նակրահանումների ժամանակ: Վերջերս Փիթը խոստովանել էր լրատվամիջոնցերին, որ բաժանման պատճառը եղել է ալկոհոլի հանդեպ իր սերը: