Նոր մանրամասներ Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունից. ինչ է կատարվում այս պահին Թեհրանում. ուղիղ միացում
Իրանի խորհրդարան ներթափանցած ահաբեկիչները կանանց հագուստով են եղել: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում տալով Իրանի ՆԳ նախարարի տեղակալ Մոհամմադ Հուսեին Զուլֆիքարին:
«Կանանց հագուստով հաբեկիչները ներխուժել են Իրան: Երկու մարդ մահացել է, 30-ը վիրավորվել են: Հարձակվողները 4-ն էին»,- ասել է ՆԳՆ տեղակալը:
Նա նաև հաստատել է հարձակվողներից մեկի ոչնչացման մասին լուրերը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան զինված խումբը կրակ է բացել Իրանի խորհրդարանի ուղղությամբ: Հարձակման է ենթարկվել նաև իմամ Խոմեյնի դամբարանը. հարձակվողներից մեկը պատռել է ռումբով հագուստը: Ուժայինները ձերբակալել են հարձակվողներից երկուսին: Երկու պատահարների հետևանքով 8 մարդ է մահացել:
Բաց դա, Իրանի Հետախուզության նախարարությունը հաղորդել է, որ իրավապահներին հաջողվել է մի քանի մարդու ձերբակալել՝ թույլ չտալով իրագործել հարձակումը: