Իրանի խորհրդարանում և դամբարանում հարձակումների հետևանքով մահացել է 8 մարդ, տասնյակից ավելի վիրավորներ կան (լուսանկարներ)
Այսօր առավոտյան անհայտ անձինք կրակ են բացել Իրանի խորհրդարանի ուղղությամբ միաժամանակ ահաբեկչական գործողություններ են իրականացրել նաև Թեհրանի Իմամ Խոմեյնի դանբարանում: Կան զոհեր և վիրավորներ: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Պատասխանատվությունը իր վրա է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Ըստ վերջին տվյալների՝ Իրանում ահաբեկչական գործոությունների հետևանքով մահացել է 8 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 33 մարդ:
Ռուս իրանագետ Վլադիմիր Սոտնիկովը ասել է, որ Իրանը առանցքային պետություն է և ներգրավված է սիրիական հակամարտության մեջ, իսկ «իսլամական պետությունը» Սիրիայում և Իրաքում պարտությունների հետո փորձում է վրեժխնդիր լինել իր բոլոր մրցակիցներից:
Իրանագետը կարծում է, որ հարձակումները կարող են երկրում քաղաքական ճգնաժամի հանգեցնել:
#BREAKING
— Mehr News Agency (@MehrnewsCom) 7 июня 2017 г.
Injured police officer received by ambulance outside #Iran Parliament where armed men have opened fire. pic.twitter.com/9VsWLqaGOL
#BREAKING#Iran shooting
— Mehr News Agency (@MehrnewsCom) 7 июня 2017 г.
Photos of Parliament after gunmen attack. Special Forces deployed at the scene. pic.twitter.com/4exEk38lVQ