Ռուս պատգամավորը հեծանվով երթևեկելիս վթարի է ենթարկվել և մահացել (տեսանյութ)
Տագանսկի պատգամավորական խորհրդի պատգամավոր Վլադիմիր Բոշուևը հեծանվով երթևեկելիս վթարի է ենթարկվել և մահացել: Այս մասին սոցիալական ցանցերում հայտնում են նրա ընկերները:
Ինչպես հայտնում է աղբյուրը` պատգամավորին վթարի ենթարկած ավտոմեքենան եղել է «Mitsubishi» մակնիշի: Պատգամավորը հեծանիվ էր վարում այնպիսի ավտոճանապարհով, որտեղ մենքենաների հոսքը անցնում է 80-100 կմ/ժ արագությամբ և հեծանվորդների երթևեկությունը արգելված է:
Համացանցում հայտնվել է ողբերգական ավտովթարի տեսանյութը, որը տեսանկարահանել է այդ պահին ճանապարհի այդ հատվածով երթևեկող մեքենաներից մեկը ռեգիստրատորը: Ինչպես երևում է տեսանյութից` «Mitsubishi Lancer X» մակնիշի մենքան մի քանի անգամ փորձում է շրջանցել հեծանվորդին, որոնցից մեկի ժամանակ մենքնան վթարի է ենթարկում հեծանվորդին:
Ներկա պահին պատգամավորի հարազատներն ու ընկերները փնտրում են մեքենայի վարորդին: