Նախկին պոռնոաստղը պատրաստվում է պատգամավոր դառնալ
Ֆրանսիայում նախկին պոռնոաստղ Զառա Ուայթը, ում իրական անունը Էսթեր Կոյման է, խորհրդարանի պատգամավորի թեկնածություն է առաջադրել: Այս մասին գրում է «Uznayvse.ru»-ն:
1990-ականներին Կոյմանը նկարահանվել է «Playboy» և «Penthouse» ամսագրերի համար, ինչպես նաև պարբերաբար նկարահանվել է մեծերի համար նախատեսված ֆիլմերում, որտեղ Կոյմանի կարիերան տևել է 2 տարի:
Կոյմանի խոսքերով` այժմ երբեմն նրան ճանաչում են փողոցում, սակայն դա ավելի ու ավելի հազվադեպ է պատահում: Կինը կներկայացնի «Անկախ տնտեսական դաշինք» կուսակցությունը: Քաղաքական գործիչը պատրաստվում է զբաղվել կենդանիների, անտունների և աղքատների խնդիրներով: