Իրանի իշխանությունները խորհուրդ են տվել Թեհրանի բնակիչներին մետրոյով չերթևեկել
Իրանի հետախուզական վարչությունից բնակիչներին խորհուրդ են տալիս չերթևեկել հանրային փոխադրամիջոցներով, այդ թվում և մետրոյով: Այս մասին գրում է «РИА НОВОСТИ»-ն:
Հիշեցնենք, որ առավոտյան երկու հարձակումներ են եղել Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ Իմամ Խոմեյնիի դամբարանում և Իրանի խորհրդարանում:
Հաղորդվում է, որ պատգամավորներն արդեն դուրս դուրս են եկել խորհրդարանից:
Հարձակումների պատասխանատվությունը վերագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբվորմանը: