Իրանի իշխանությունները հերքել են Թեհրանում դամբարանի մոտ երկրորդ պայթյունի մասին լուրը
Իրանի իշխանությունները հերքել են Թեհրանում Իմամ Հոմեյնի դամբարանում երկրորդ պայթյունի մասին լուրը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ դամբարանում երկրորդ պայթյունն է որոտացել:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան անհայտ անձինք կրակ էին բացել Իրանի խորհրդարանի ուղղությամբ, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել, էր, վիրավորների թիվը որոշ տվյալներով անցում է 33-ը: Բացի դա պայթյուն էր որոտացել նաև Թեհրանի Իմամ Հոմեյնի դամբարանում: Ահաբեկիչներից երկուսը ձերբակալվել էին, մեկը՝ վնասազերծվել: