«Միսս ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթում հաղթել է հայ մոդել Շուշաննա Երիցյանը
«Միսս ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել հայ մոդել և դերասանուհի Շուշան Երիցյանը: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
«Ես մասնակցել եմ տարբեր գեղեցկության մրցույթների: Չեմ կարող բառերով նկարագրել թե ինչ եմ զգում հիմա: Սա իմ կյանքի լավագույն օրերից մեկն է»,- ասել Շուշաննան լրագրողներին:
Հաղթողի թագը կրելու համար պայաքարել են ԱՊՀ 24 երկրների գեղեցկուհիներ, ովքեր նախապես ընտրվել են իրենց երկրներում:
Լրատվամիջոցը հայտնում է, որ 11 ժյուրիի անդամները հաշվի են առել ոչ միայն արտաքինը այլև ինտելեկտը: