Թեհրանում որոտացել է երկրորդ պայթյունը. վիրավորների թիվն անցնում է 33-ը
Թեհրանում գտնվող Իմամ Խոմեյնիի դամբարանում երկրորդ պայթյունն է որոտացել, որի հետևանքով զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չկան: Այս մասին հայտնում է «IRIB» հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ մահապարտն իրեն դամբարանի մոտակայքում պայթեցրել է: Իրանի պետական հեռուստատեսության տվյալներով՝ Թեհրանում հարձակումներն իրականացրել են ահաբեկիչները: Ձերբակալվել են 2 ահաբեկիչներ:
Թեհրանում խոհրդարանի շենքի ուղղությամբ տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում տալով Իրանի բուժհաստատություններին:
Հիշեցնենք, որ Իրանի մայրաքաղաքում երկու հարձակում է իրականացվել՝ Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում և խորհրդարանում, որտեղ ԶԼՄ-ների հաղորդմամբ վիրավորների թիվն արդեն հասել է 33-ի: