Իրանի խորհրդարանի վրա հարձակման հետևանքով 7 մարդ է մահացել
Իրանի խորհրդարանի շենքի զինված հարձակման արդյունքում առնվազն 7 մարդ է զոհվել: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` որ ահաբեկիչները իրենց մոտ պատանդ են պահում 4 մարդու:
Խորհրդարանի վրա զինված հարձակումը շարունակվում է:
Հիշեցնենք, որ այսօր Իրանի խորհրդարանի ուղղությամբ անհայտ անձինք կրակ էին բացել: