ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել են ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման դեմ այքարը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի հետ հեռախոսով քննարկել է ահաբկչության ֆինասավորման դեմ պայքարը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Երկու երկրների առաջնորդները քննարկել են ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը և դրանց կանխումը, ինչպես նաև ծայրահեղականության խթանումը ցանկացած երկրի տարածաշրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սաուդյան Արաբիան և մի շարք այլ երկրներ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ խզել են դիվանագիտական կապերը երկրի հետ: