ԱՄՆ կոնգրեսը դատապարտել է Թուրքիայի նախագահի թիկնապահների գործողությունները
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը միաձայն դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի գործողությունները, որը հանգեցրել է բախումների Վաշինգտոնում: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
ԱՄՆ կոնգրեսում որոշման համար կողմ է քվեարկել 397 պատգամավոր, իսկ հակառակ կողմի բանաձևը չի ընդունվել:
Բանաձևի ընդունումը ԱՄՆ-ում չունի ոչ մի ուժ, սակայն դրա ընդունումը մեծացնում է ճնշումը Դոնալդ Թրամփի վարչակազմի վրա, որը մինչ այժմ միջադեպին արձագանքել է միայն բառերով:
Մայիսին Թուրքիայի նախագահ Էրդողանի Վաշինգտոն այցի ժամանակ նրա թիկնապահները ծեծել են ցուցարարների, որն էլ առաջացրել է Կոնգրեսի անդմաների զայրույթը:
Անկարան հերքել է մեղադրանքները և ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել քանի որ իշխանությունները չեն ձեռնարկել համապատասխան միջոցառումներ: