«Մակրոնը ես եմ, բայց ավելի լավը».Նիկոլա Սարկոզի
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Ֆրանսիայի նոր նախագահը իր հետ համեմատած «ավելի լավն է»: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
«Տարիքիս հետ ես դարձա ավելի խոնարհ: Մակրոնը ես եմ, բայց ավելի լավը»,- ասել է Սարկոզին «BFMTV» հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ:
«Այս տղամարդը աներևակայելի է: Նա իրականցնում է անթերի աշխատանք: Եթե նա չանի այն սխալները, որը որ ես եմ կարատարել, նա կարող է հեռուն գնալ և մենք չենք կարող նրան կանգնեցնել»,- հավելել է նախկին նախագահը:
Սակայն նախագահական ընտրություններում Սարկոզին կոչ էր անում ընտրելու «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենին: Նա չէր ընդունում Մակրոնի ծրագիրը: