Գագիկ Ծառուկյանն է Սերժ Սարգսյանին խնդրել պաշտոնից ազատել Գայանե Սողոմոնյանին
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքից ազատեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին, որը «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ, պատգմավոր, ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի կինն է։
Նշենք, որ երբ Իշխան Զաքարյանն ազատվեց Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից, Գայանե Սողոմոնյանը հայտարարեց ՀՀԿ անդամակցությունը սառեցնելու մասին, սակայն շարունակեց պաշտոնավարել մինչև երեկ:
Մեզ հասած տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանն է Սերժ Սարգսյանին խնդրել պաշտոնից ազատել Գայանե Սողոմոնյանին, ինչ էլ հանձնարարվել է Տարոն Մարգարյանին»:
Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում