Էրդողանն աջակցել է Կատարին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Անկարան կշարունակի դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ և դեմ է հանդես եկել Պարսից ծոցի երկրների՝ Կատարին մեկուսացնելու քայլին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Anadolu»-ին:
«Կատարի մեկուսացումը չի լուծի ոչ մի խնդիր: Մենք անում ենք և կանենք ամեն բան, ինչ մեր ուժերի սահմաններում է, որպեսզի լուծենք այս ճգնաժամը»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ այս պահին տարածաշրջանների երկրներին ինչպես երբեք պետք է համագործակցություն, և նրանք պետք է համերաշխություն ցուցաբերեն
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիրի հետ: