Ամերիկացիները պատրաստել են էքսկլյուզիվ «Land Rover Defender»՝ 285 000 դոլար արժողությամբ
Ամերիկյան «East Coast Defender»-ը ներկայացրել է «Land Rover Defender»-ի էքսկլյուզիվ տարբերակը, որը ստեղծվել է միակ նմուշով ինչ-որ «անհայտ բժշկի» պատվերով, ում անունը չի նշվում: Մեքենան, որն անվանել են «Project Viper», արժե 285 000 դոլար: Այս մասին գրում է Motor.ru-ն:
«Project Viper»-ը ստեղծվել է փիքափի հիման վրա և ունի 6.2-լիտրանոց շարժիչ՝ 430 ձիաուժով: Աշխատում է փոխանցման ավտոմատ տուփով:
Ավտոմեքենայի սրահը պատել են կաշվով, տեղադրել «Kenwood» մուլտիմեդիոն համակարգ, սմարթֆոնի համար անլար վերալիցքավորման սարք և օդափոխման համակարգ:
Ամեն տարի ընկերությունը պատրաստվում է ստեղծվել ընդամենը 10 էքսկլյուզիվ մոդել հատուկ պատվերով: «East Coast Defender»-ում հայտնել են, որ սահմանափակումները թույլ կտան պահպանել էքսկլյուզիվի կարգավիճակը: