Մինչև 1 միլիոն ռուբլի արժողությամբ թոփ-ամենաարագ ավտոմեքենաները
«РИА Новости» լրատվական գործակալության փորձագետները կազմել են ռուսական ավտոշուկայում ամենաարագ մեքենաների ցանկը, որոնց գինը չի գերազանցում մեկ միլիոն ռուբլին: Այս մասին գրում է «Daily-Motor»-ը:
Թոփ-մեքենաների ցանկում բավականին մեծ քանակությամբ մեքենաներ են ներառվել, որոնց արագության՝ մինչև առաջին հարյուրյակը հասնելու ժամանակը 10.6 վայրկյանից մինչև 8.1 վայրկյանի է հասնում:
10.6 վայրկյանում 100կմ/ժ-ին հասնում են «Nissan Sentra»-ի մեքենաները: 10.5 վայրկյանում կարող են այդ ցուցանիշին հասնել «Renault Logan»-ը և «Renault Sandero»-ն, 10.3 վայրկյանում արագության անջրպետը կոտրում են միանգամից երեք մոդելներ՝ «Hyundai Solaris»-ը, «Kia Rio»-ն և «Renault Duster»-ը: Այս երեք մոդելները, սակայն, նման ցուցանիշ գրանցում են միայն փոխանցման մեխանիկական տուփ ունենալիս:
9.2 վայրկյան ցուցանիշ է գրանցել «Lada Kalina NFR»-ը, 9 վայրկյան՝ «Volkswagen Polo»-ն և «Skoda Rapid»-ը:
Դե իսկ առաջատարը «Skoda Octavia»-ն է՝ իր 8.1 վայրկյան ցուցանիշով: