Պուգաչովան սրտի կաթված է ունեցել. նրա բժիշկը հայ է. պատմում է Օրբակայտեն
Ալլա Պուգաչովան սրտի կաթված է տարել: Այս մասին հայտնել է նրա դուստր Քրիստինա Օրբակայտեն: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն:
«Մայրիկը սրտի կաթված է ունեցել: Բժիշը ժամանել է Լոնդոնից, որպեսզի ախտորոշում տա: Որոշել ենք, որ Բագրատ Գեղամի Ալեքյանը ևս մեկ ստենդ կնդի մայրիկի սրտին: Ես հետո եմ իմացել, մայրիկը չի ցանկացել ինձ անհանգստացնել իմ ծննդյան տարեդարձի օրը: Այդ ժամանակ ես Ամերիկայում եմ եղել»,- հայտնել է Քրիստինա Օրբայակտեն:
Մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապակել այն մասին, որ Ալլա Պուգաչովային սրտի ստենդավորում են արել: Այս տեղեկությունը, սակայն, հերքվել էր: Պրոֆեսորը հայտնել էր, որ վիրահատական միջամտությունից հնարավոր է եղել խուսափել, միայն ախտորոշում է արվել: Այս պահին Պուգաչովայի վիճակը գնահատվում է կայուն: Նա հանգստանում է Յուրմալայում ընտանիքի՝ Մաքսիմ Գալկինի և երկու երեխաների հետ: