«Ուղիղ միացումը՝ Պուտինի հետ» այս տարի ռեկորդ է սահմանել
Հունիսի 15-ին՝ ուղիղ կեսօրին, տեղի կունենա «Ուղիղ միացում Վլադիմիր Պուտինի հետ» ծրագիրրը: Այս տարի հաղորդագրությունների մշակման կենտրոնը, որը նախագահին ուղղված հարցերն է հավաքում, սովորականից ավելի մեծ թվով նամակներ է ստացել: Եվ նախագահի հետ ուղղակիորեն շփվելու հնարավորությունը ևս մեծացել է: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Թվով 15-րդ «Ուղիղ միացումը» արդեն ռեկորդ է սահմանել: Եթե քաղաքացիները ցանկանում են հարց ուղղել նախագահին, դա անելու վեց տարբերակ ունեն: Ավանդական՝ զանգահարել, SMS հաղորդագրություն կամ MMS՝ լուսանկարով, հաղորդագրություն թողնել կայքում, տեսաուղերձ նկարահանել «Մոսկվան՝ Պուտինին» բջջային հավելվածի միջոցով: Բացի ավանդական ձևերից, այս տարի նաև նորույթ կա: «ВКонтакте» սոցկայքին այս տարի միացել է նաև «Одноклассники»-ն: Իսկ ուղիղ միացումների համար ստեղծված ռուսական առաջին հավելվածով՝ «OK Live»-ով, հնարավոր կլինի դուրս գալ ուղիղ եթեր:
Հաղորդագրությունների թիվն արդեն 100 000-ից ավելին է: