Հայտնի է՝ ով է Փարիզի Աստվածամոր տաճարի ահաբեկչությունն իրագործողը
Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ ոստիկանների վրա հարձակված անձը 40-ամյա ուսանող է եղել Ալժիրից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «BFMTV»-ին:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ժերար Կոլլոնի խոսքով՝ իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակվելու ժամանակ տղամարդը բացականչել է. «Սա Սիրիայի համար»:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Փարիզի Աստվածամոր տաճարում փակված է մնացել շուրջ 900 մարդ:
Տղամարդը, մուրճը ձեռքին, հարձակվել է ոստիկանների վրա: Ոստիկանները կրակ են բացել նրա ուղղությամբ ու վիրավորել տղամարդուն:
Ոստիկանությունը տեղի ունեցածը որակել է ահաբեկչություն: