Ո՞րն է Լավրովի սիրելի ֆուտբոլային ակումբը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով իր սիրելի ֆուտբոլային ակումբի մասին հարցին, ցույց է տվել իր բջջային հեռախոսը՝ Մոսկվայի «Սպարտակ» ակումբի տարբերանշանով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Սիրելի ֆուտբոլային ակումբի մասին հարցը տվել է Կալինինգրադում Իմանուիլ Կանտի անվան դաշնային բալթյան համալսարանի ուսանողներից մեկը ՌԴ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ:
Սիրելի ֆուտբոլային ակումբի մասին հարցից հետո Սերգեյ Լավրովը գրպանից հանել է բջջային հեռախոսը և հանրությանը ցույց տվել դրա հետին պանելը, որին պատկերված է եղել մայրաքաղաքի ֆուտբոլային թիմի խորհրդանիշը: