Պենսը Ռուսաստանը, Իրանը և ահաբեկչությունը անվանել է աշխարհին սպառնացող երեք վտանգները
ԱՄՆ պատրաստ է օգնել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին պայքարել աշխարհի գլխավոր սպառնալիքների` ահաբեկչության, Իրանի և Ռուսաստանի դեմ: Նման հայտարարություն է արել ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսը: Այս մասին գրում է «Actualnews.org»-ը:
«Նույնիսկ 1991թ. կոմունիզմի անկումից հետո աշխարհում ավելի խաղաղ էր, քան հիմա: Աահաբեկիչների պատրաստ են հարված հասցնել ցանկացած պահի, Իրանը փորձում է ապակայունացնել Մերձավոր արևելքում, Ռուսաստանը ուժով փորձում է փոխել միջազգային սահմանները: Այսօր մենք պետք է համախմբվենք և ընդունենք ՆԱՏՕ-ի անդամ ցանկացած երկրի դեմ սպանալիքը որպես սպառնալիք բոլորի դեմ»,- հայտարարել է Պենսը: