Մարտ ամսին Սպիտակ տունը պատրաստվում է հանել ՌԴ դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իշխանության անցնելուց հետո ցանկանում էր շտկել Ռուսաստանի հետ հարաբերությունները. դեռ գարնան սկզբին Թրամփը ցանկանում էր հանել ՌԴ դեմ նավթի հետ կապված պատժամիջոցները: Այս մասին գրում է «Actualnews.org»-ը՝ հղում տալով ԱՄՆ կառավարության տարածած հայտարարությանը:
Սպիտակ տունը ենթադրել է, որ նավթամթերքի արտադրության պակասը կարող է վնասել երկրի տնտեսությանը: Քևին Հարրինգթոնը, ով Թրամփի՝ ազգային անվտանգության գծով օգնականի տեղակալն է, կատարելով պատժամիջոցների բազմակողմանի վերլուծություն, եկել է եզրակացության, որ դրանք անիմաստ են, քանի որ ոչ մի կերպ չեն վնասում ռուսական կողմի տնտեսությանը:
Աղբյուրը հայտնում է, որ երդմնակալությունից հետո Թրամփը փորձել է «հաշտվել» Ռուսաստանի հետ, սակայն հանդիպել է Կոնգրեսի դիմադրությանը: