Նոր մանրամասներ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունից
Լոնդոնի ահաբեկչական հարձակման գործով տեղի ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել: Ըստ այդ լուրերի, հարձակում իրականացրած 3-րդ անձը Իտալիայի քաղաքացի Յուսեֆ Զ.-ն է: Այս մասին գրում է «Deutsche welle»-ն:
Նա ծնվել է Մարոկկոյում 1995թ-ին, 2012-ին նա փորձել է Իտալիայից գնալ Թուրքիա, իսկ այնտեղից Սիրիա: Նա երբևէ ոստիկանության հետ որևէ խնդիրներ չի ունեցել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 4-ին լոնդոնում տեղի էր ունեցել ահաբեկչություն: Ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել էր 7 մարդ, ցվիրավորվել` 50-ը:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ահաբեկչությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: