Վահե Ստեփանյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վահե Ստեփանյանին նշանակել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար:
Նախագահի հրամանագրում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 145-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.
Վահե ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար»: