Իշխան Զաքարյանի կինն ազատվել է Երևանի քաղաքապետարանում վարչության պետի պաշտոնից
Գայանե Սողոմոնյանը Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, այժմ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանի կինն ազատվել է Երևանի քաղաքապետարանում վարչության պետի պաշտոնից:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին ազատել է աշխատանքից:
Նշենք, որ Գայանե Սողոմոնյանը ԱԺ ընտրություններից առաջ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում էր ներկայացրել: