Նախկին պոռնոաստղն իր թեկնածությունն է առաջադրել Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում
«Մեծերի համար ֆիլմերի» նախկին աստղ Էսթեր Կոյմանը, ով առավել հայտնի է Զառա Ուայթս կեղծանվամբ, Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «Parisien» թերթին:
Կոյմանը1990-ական թթ.-ին նկարահանվել էր «Playboy» և «Penthouse» ամսագրերում, ինչպես նաև իտալացի պոռնոաստղ Ռոկկո Սիֆֆրեդիի մասնակցությամբ «թեժ ֆիլմերում»:
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում Կոյմանը ներկայացնում է «Անկախ էկոլոգիական ալյանս» կուսակցությունը:
Նախկին պոռնոաստղն իր անցյալից հրաժարվելու մտադրություն բնավ չունի:
«Իհարկե, ես չեմ ամաչում: Դա իմ կյանքի մի մասն էր, ճիշտ է, այն արագ անցավ, 2 ծանր տարի՝ իմ 20 տարեկանի և 22-ի միջև...Ինձ հաճախ դրսում ճանաչում են, իհարկե նման դեպքերը գնալով նվազում են»,- ասել է պատգամավորի թեկնածուն: