Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն
ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հունիս 1-ին Մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկայացել է 76 քաղաքացի: Հաղորդագրության մեջ կարդում ենք.
1.«Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր 62,
2.աշխատանքի տեղավորման՝ 11,
3.տանիքի վերանորոգման, հողամասի սահմանների ճշտման և դպրոցներում «Ծրագրավորում» առարկայի ուսուցման կազմակերպման մասին՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից 59-ին տրվել է դրական լուծում, երեքը մերժվել է: Աշխատանքի տեղավորման մասին 11 դիմումները վերցվել են հաշվառման:
Մարզպետ Վահե Հակոբյանի հանձնարարությամբ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներում ուսումնասիրման ընթացքի մեջ են գտնվում տանիքի վերանորոգման, հողամասի սահմանների ճշտման և դպրոցներում «Ծրագրավորում» առարկայի ուսուցման կազմակերպման մասին դիմումները»,- ամփոփված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ: