71-ամյա Շերը չի կարողացել զսպել արցունքները նախկին ամուսնու հուղարկավորության ժամանակ
Հունիսի 3-ին Մեյքոն քաղաքում՝ Ջորջիա նահանգում, տեղի է ունեցել Շերի նախկին ամուսնու հուղարկավորությունը՝ երաժիշտ Գրեգ Օլլմանի, ով մահացել է կյանքի 70-րդ տարում: Այս մասին գրում է «Grazia»-ն:
Երգչուհու նախկին ամուսինը երկար տարիներ պայքարում էր լյարդի քաղցկեղի դեմ: Հուղարկավորման արարողության ժամանակ, ոըտեղ հանգուցյալի ընկերներն ու մտերիմները պետք է ժամանեին ոչ պաշտոնական հագուստով, երգչուհին չի կարողացել զսպել արցունքները:
Նա նշել է, որ չի կարողանում բառեր գտնել, որպեսզի արտահայտի իր ցավը:
Հիշեցնենք, որ Շերն ու Գրեգն ամուսնացել էին 1975 թվականին, իսկ մեկ տարի անց ծնվել որ նրանց որդին՝ Էլայջի Բլու Օլլմանը: 1977 թվականին նրանք համատեղ ալբոմ թողարկեցին և երկու տարի անց ամուսնալուծվեցին: Նրանք չկարողացան պահպանել ամուսնությունը, սակայն մնացին լավ ընկերներ: