Ոստիկանությունը հրապարակել է Լոնդոնի երկու ահաբեկիչների լուսանկարը
Սքոթլենդ Յարդը հայտնել է Լոնդոնի կամրջի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունն իրագործողների անունները: Այս մասին գրումմ է Life.ru-ն՝ հղում տալով «BBC»-ին:
Ոստիկանության տվյալներով՝ երեք ենթադրյալ ահաբեկիչներից մեկը 27-ամյա պակիստանցի Գուրամ Շազադ Բատտն է: Նրա անձն արդեն հայտնի էր բրիտանական հատուկ ծառայություններին, սակայն մշտական կերպով նրան չէին հետևել:
Նրա հանցակիցը, իշխանությունների կարծիքով, 30-ամյա Ռաշիդ Ռեդուանն է: Տարածված լուսանկարում նա աջինն է: Թե որտեղից է նա ծնունդով, ոստիկանությանը հայտնի չէ, սակայն նա, ինչպես և Գուրամը, երկար ժամանակ Լոնդոնում է ապրել՝ Բարկինգ շրջանում:
Երրորդ ահաբեկչի անունը ոստիկանությունը չի հրապարակել, սակայն ըստ ունեցած տեղեկությունների, հատուկ ծառայությունները պարզել են նրա անունը:
Երեք ահաբեկիչներն էլ սպանվել են ոստիկանների կողմից: